Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 25.06.2021 - 10.07.2021

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի, «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծեր Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից Առաջարկվում է՝ «Ոստիկանության մասին» օրենքի 10-րդ հոդվածում կատարել լրացում և նախատեսել, որ ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով և դեպքերում պարտավոր է հոգեբուժական կազմակերպություն (արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն ցուցաբերող առողջապահական մարմիններ) բերման ենթարկել հարկադիր բուժումից խուսափող անձանց: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 5-րդ մասում կատարել լրացում և դատարանին իրավունք վերապահել պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին որոշում կայացնելիս դատապարտյալի վրա, ի թիվս գործող պարտականությունների, նախատեսել առանց դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության Հայաստանի Հանրապետության տարածքը չլքելու պարտականություն: ՀՀ քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածում կատարել լրացում, որի միջոցով դատարանը հնարավորություն կունենա հոգեբույժի մոտ հարկադիր արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում նշանակելիս անձի վրա դնում է առանց դատարանի որոշման մշտական բնակության վայրը չփոխելու և (կամ) Հայաստանի Հանրապետության տարածքը չլքելու պարտականություն: Միաժամանակ, նախատեսվում է, որ անձը կարող է դիմել դատարան մշտական բնակության վայրը փոխելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքը լքելու թույլտվություն տալու վերաբերյալ որոշում կայացնելու խնդրանքով: ՀՀ Կառավարության կողմից 2006 թվականի հունիսի 22-ին ընդունված «ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ ստեղծելու, դրա շահագործման կարգը և համակարգից օգտվողների ցանկը սահմանելու մասին» թիվ 884-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետում կատարել լրացումներ, որոնք ուղղված են ապահովելու վերոնշյալ նոր կարգավորումների ընդունման արդյունքում դրանց պահպանումը:
0 3074